Hovsepyans

Armenia, Yerevan։ Photography

Ararat Ararat
Churches Churches
It's Yerevan It's Yerevan
Landscape Landscape
Monuments Monuments
Flowers Nature
Flowers Flowers
Cats & Dogs Cats & Dogs
Mountains Mountains
Դեռևս հին ժամանակներից մարդիկ ցանկացել էին ստանալ որևէ առարկայի իրական պատկերը: Իսկ Լեոնարդո դա Վինչին գծագրել է ֆոտոապարատի նախատիպը, որը կոչվում է ր օբսկուր կամերա, որը թարգմանաբար նշանակում է մութ սենյակ: Այդ սարքի սկզբունքը կառուցվում է ստվերների օգտագործման վրա:

Լուսանկարչությունը լույսի գործողությամբ նկարների ստեղծման պրոցեսն է: Մարմինների կողմից արձակված կամ անդրադարձված լույսի շողերը պահպանվում են լուսազգայուն մեդիայի (ժապավեն, թուղթ և այլն) կամ հիշողության ֆիզիկական կրիչների վրա պահաժամի ընթացքում:

Լուսանկարչության ծնունդը համարվում է 7 հունվարի 1839 թ., երբ ֆրանսիական գիտությունների ակադեմիան հաստատեց նոր գիտության ծնունդը: Դրա հիմքում ընկած էր լույսի ազդեցության միջոցով արծաթյա թիթեղի վրա իրական պատկերի ստացումը, դրա համար էլ կոչվեց ֆոտոգրաֆիա: Ֆոտո-լույս գրաֆիա-նկարչություն: Առաջին ֆոտոապարատները կոչվեցին դագերոտիպ` ֆր. գիտնական Լուի Դագերի անունով, որը համարվում է առաջին ֆոտոապարատների ստեղծողներից մեկը: